10 հուլիսի 2004 - 19:41 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՆՈՐ ԿՈՄՊԼԵԿՏ, ՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԻՑ
Հայաստանը գնել է «Նիժնի Տագիլ-2004» ռուսական սպառազինության ցուցահանդեսում ներկայացված ռազմական տեխնիկայի համար պաշտպանիչ կոմպլեկտ` «Թիկնոց» ռադիոկլանիչ նյութից: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը, ռուսական «Պողպատի» ԳՀԻ մշակած այդ կոմպլեկտի կիրառման դեպքում, ռազմական տեխնիկան անհնարին է հայտնաբերել ռադիոլոկացիոն միջոցներով: «Թիկնոցը» կարող է օգտագործվել ինչպես անշարժ տեխնիկայի պաշտպանության, այնպես էլ` շարժման մեջ գտնվող օբյեկտների համար: Աղբյուրի համաձայն, կոմպլեկտով շատ է հետաքրքրված նաեւ ԱՄՆ-ն: Հիշեցնենք, որ այսօր Նիժնի Տագիլում իր աշխատանքը ավարտած սպառազինության ցուցահանդեսը օրերս այցելել էր Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: