Գագիկ Գինոսյան. Մեզ պետք է դաստիարակող, ոչ թե մրցունակ մշակույթ28 մայիսի 2012 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգին, այսօր, պետք չէ մրցունակ մշակույթ: Պետք է, որ այն լինի դաստիարակող: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նրա խոսքով, հիմա Հայաստանում տեղի է ունենում մշակութային ինտերվենցիա, և արտաքին ուժերի ազդեցությամբ է այսօր արվում այն ամենը, ինչ կա: Գինոսյանը նշում է, որ սխալ է մարդկանց մատուցել այն, ինչ նրանք ցանկանում են, քանի որ անհրաժեշտ է առողջ սնունդ, այնինչ մարդկանց թմրանյութ են ներարկում: Գեղարվեստական ղեկավարը նաև անընդունելի է համարում, որ օտարերկրացի պաշտոնյաներին տանում են ջազ համերգի, այնինչ պետք է աշխարհին ցույց տալ Մաշտոցի գրած շարրականներն ու Կոմիտասի ստեղծագործությունները: Արևմուտքից էլ, Գինոսյանը խորհուրդ է տալիս ներմուծել Բախ և Բեթհովեն, ոչ թե աղբ: Ինչ վերաբերում է մայիսի 28-ին նշվող Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված տոնին, ապա Գինոսյանի կարծիքով տոնը միայն այն ժամանակ է տոն, երբ նշվում է ազգովի, իսկ մեր դեպքում համազգային է միայն Ամանորը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |