5  28.05.12 - Երևանի Փակ շուկայի քանդվող տանիքը
35  Գունավորը, Բուրավետը, Փակը: Փակ շուկայի վերջին օրերը

Փակ շուկայի քանդմանը դեմ արտահայտվող ակտիվիստները վաղը նորից են հավաքվելու

Փակ շուկայի քանդմանը դեմ արտահայտվող ակտիվիստները  վաղը նորից են հավաքվելու

PanARMENIAN.Net - Երևանի Մաշտոցի պողոտայում Փակ շուկայի քանդմանը դեմ արտահայտվող ակտիվիստներն արդեն ցրվում են։ Այս մասին հաղորդում է PanARMENIAN.Net ի աղբյուրը իրադարձության վայրից` նշելով, որ ակտիվիստներն այսօր որոշել են սահմանափակվել միայն ոստիկանություն հանցագործության մասին հաղորդագրություն ներկայացնելով։

Նրանք կհավաքվեն վաղը` քննարկելու իրենց հետագա անելիքները Փակ շուկան վանդալիզմից փրկելու համար։

Այսօր առավոտյան ակտիվիստները հավաքվել էին երեկ ուշ երեկոյան Փակ շուկայի տանիքի քանդման աշխատանքների հետ կապված իրենց գործողությունները քննարկելու համար։

Թեև Երևանի քաղաքապետը դեռևս մարտ ամսին արգելել էր սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ–ին ձեռք տալ Փակ շուկայի տանիքին, սակայն երեկ կեսգիշերին շինարարները վերսկսել են ճարտարապետական արժեք ներկայացնող կառույցի կամարապատ տանիքի քանդման աշխատանքները։

Փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունն ավելի վաղ շենքի տանիքը վնասելու համար տուգանվել էր 200 հազ. դրամով, քանի որ Երևանի քաղաքապետարանը շուկայում վերանորոգում իրականացնող կազմակերպությանը թույլատրել էր իրականացնել միայն ներքին հարդարանքի և ավտոկայանատեղի կառուցելու աշխատանքներ։ Քաղաքեպատարանն արգելել է դիպչել շենքի արտաքին տեսքին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---