12 հուլիսի 2004 - 18:25 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ
Հուլիսի 13-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի ԱՊՀ գործադիր տնօրեն Վլադիմիր Ռուշայլոն: Ինչպես հայտարարել է ներկայումս Ադրբեջանում գտնվող Վ.Ռուշայլոն, նրա այցը տարածաշրջան նպատակ ունի նորընտիր ԱՊՀ գործադիր տնօրենի կարգավիճակում` խորհրդակցություններ անցկացնել Հարավային Կովկասի երկրների ղեկավարների հետ` Համագործակցության շրջանակներում գործակցության հարցերի շուրջ: Ռուշայլոն կայցելի նաեւ Վրաստան: