29 մայիսի 2012 - 09:44 AMT
«Հայկական ժամանակ». Վաղը ԿԸՀ-ն կտրամադրի նոր խորհրդարանի 131 պատգամավորների մանդատները

«Հայկական ժամանակը» գրում է, որ նոր խորհրդարանի անդամ 131 պատգամավորների մանդատները ՀՀ ԿԸՀ-ն կտրամադրի վաղը` հատուկ այդ նպատակով կազմակերպվելիք միջոցառման ժամանակ: «Իսկ մինչ այդ` ԿԸՀ-ն արձանագրելու է Ազգային Ժողովի պատգամավորների անունները:

Առայժմ հայտնի չէ` նոր խորհրդարանի բոլոր ապագա պատգամավորները կմասնակցեն մանդատների հանձնման արարողությանը. կստանան ԿԸՀ-ի պաշտոնական հրավերները, կտեսնենք»,- գրում է թերթը: