«Հայկական ժամանակ». Այսօր ՍԴ-ն կշարունակի քննարկել Հայ ազգային կոնգրեսի դիմումը

«Հայկական ժամանակ». Այսօր ՍԴ-ն կշարունակի քննարկել Հայ ազգային կոնգրեսի դիմումը

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակը» գրում է, որ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը կշարունակի քննարկել Հայ ազգային կոնգրեսի դիմումը, որի պահանջն է` անվավեր ճանաչել մայիսի 6-ին տեղիունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները:

«Ենթադրվում է, որ ՍԴ-ն այսօր փորձելու է ավարտել դիմումի քննարկումը, որպեսզի մինչև օրվա վերջը հրապարակի ի սկզբանե հայտնի իր որոշումը:Սակայն, մինչ այդ ՍԴ-ն պարտադրված է դիմումի քննարկումը շարունակել` ձևական կողմն ապահովելու համար: Այսօրվա նիստում պատասխանող կողմը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պետք է ներկայացնի իր բացատրությունները և պատասխանի ՍԴ անդամների,այնուհետև` Կոնգրեսի ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանի հարցերին, ինչից հետո կողմերը պետք է հանդես գան եզրափակիչ խոսքով: Ուստի, բացառված չէ, որ ՍԴ-ն այսօր էլ չհասցնի հրապարակել իր որոշումը և փորձի դա անել վաղը»,- գրում է «ՀԺ»-ն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---