Պրահայում նշվել է Առաջին հանրապետության օրը

Պրահայում նշվել է Առաջին հանրապետության օրը

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում կազմակերպվել էր մայիսյան հաղթանակներին և Հանրապետության տոնին նվիրված միջոցառում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:Ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը: Հայ դիվանագետն իր ելույթում անդրադարձավ 1918թ. մայիսին տեղի ունեցած Սարդարապատի և Ապարանի հաղթական ճակատամարտերին, Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմանը և դրանց նշանակությանը: Նա կարևորեց նաև հայ ժողովրդի հերոսական մասնակցությանն երկրորդ աշխարհամարտին: Դեսպան Սեյրանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հայ զինվորի մերօրյա սխրանքին՝ մեր հոգևոր և մշակութային կենտրոն, հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրմանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորմանը:

Այնուհետև վերջերս Լուսանկարչական արվեստի միջազգային ֆեդերացիայի (FIAP) կողմից Լուսանկարչական արվեստի վարպետի կոչում ստացած «ՖոտոԱրթ» ամսագրի գլխավոր խմբագիր Գարիկ Ավանեսյանը ցուցադրեց ԼՂ-ում եռատոնի ժամանակ նկարահանած լուսանկարները և հատվածներ բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմից։Միջոցառման ավարտին ելույթներով հանդես եկան Պրահայի շաբաթօրյա դպրոցի սաները:

միջոցառումը կազմակերպվել էր Չեխիայում ՀՀ դեսպանության, «Օրեր» և «ՖոտոԱրթ»ամսագրերի ու շաբաթօրյա դպրոցի համագործակցությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---