29 մայիսի 2012 - 12:24 AMT
Մոսկվայում վիրավորվել է հայտնի լրագրող Սերգեյ Ասլանյանը

Մոսկվայի հարավում կեսգիշերին մոտ անհայտը դանակով հարձակվել է լրագրող Սերգեյ Ասլանյանի վրա, արդյունքում լրագրողը ստացել է դանակի 20 հարված և ուղեղի ցնցում: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հղում անելով իրավապահ մարմիններին, «տուժածը հոսպիտալացվել է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում»:

«Անհայտը զանգահարել է Ասլանյանի հեռախոսին և խնդրել է նրան փողոց դուրս գալ խոսելու համար: Լրագրողը դուրս է եկել փողոց, սակայն ոչ ոքի չի տեսել այնտեղ: Վերադառնալիս, մուտքի մոտ նրա վրա անհայտ մի մարդ է հարձակվել՝ դանակի հարվածներ հասցնելով նրան»,-հայտնել է աղբյուրը:

Սերգեյ Ասլանյանը «Մայակ» և «Էխո Մոսկվի» ռադիոկայանների հաղորդավար է, նախկինում աշխատել է մի քանի ԶԼՄ-ներում ու հեռուստատեսությունում:

Ըստ Life News-ի, վարկած կա, որ հարձակումը Ասլանյանի վրա կապված է Մոհամմեդ մարգարեի մասին նրա արտահայտությունները հետ «Մայակ» ռադիոկայանի մայիսի 14-ի եթերում, որոնք շատերի կարծիքով վիրավորական էին:

Ասլանյանի մերձավորները վախենում են նաև սեփական կյանքի համար: Ասլանյանի հիդանդասենյակը հսկողության տակ է: