Պատվի հարց. Սոչիում հայերի և դաղստանցիների միջև բախում է տեղի ունեցել, որը սպառնում էր վերաճել զանգվածային ծեծկռտուքի29 մայիսի 2012 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Շաբաթ օրը` մայիսի 26-ին, Սոչիի Ադլերի շրջանի Չերեշնի գյուղի մոտ հայերի և դաղստանցիների միջև բախում է տեղի ունեցել, որը գրեթե վերածվել է զանգվածային ծեծկռտուքի: Հիմնականում հայերով բնակեցված Չերեշնյա գյուղի բնակիչները «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին պատմել են, որ Սոչիում աշխատող դաղստանցիներն անընդհատ նեղացնում են տեղացի աղջիկներին անհարկի կատակներով, «հետույքը կսմթելու» փորձերով և անգամ սեքսի ուղղակի ակնարկներով: Ըստ նրանց, հայ տղամարդիկ «զայրանում էին, սակայն համբերում էին», քանի դեռ դաղստանցիները «խոսքից գործին չանցան` հետապնդելով աղջիկներին»: Նախորդ շաբաթ օրը երեկոյան, երբ Չերեշնյայի աղջիկները հավաքվել են տաղավարում, նրանց սկսել են անհանգստացնել Օլիմպիական շինարարությունում աշխատող դաղստանցիները: Աղջիկները բողոքել են ընկերներին և եղբայրներին: Հայերը հավաքել են իրենց կանանց պատվի պաշտպանների մի խումբ և որոշել վրեժ լուծել նրանց նեղացնողներից: Նրանք 30 ավտոմեքենաներով մեկնել են շինհրապարակ: Պարբերականի տվյալներով, կռվին ներկա գտնվողները զինված են եղել տրավմատիկ զենքով և էլեկտրաշոկերներով: Տագնապած շինարարները ոստիկանություն են զանգահարել և պատմել իրենց դեմ ծրագրվող հարձակման մասին: ՕՄՕՆ-ի ժամանման պահին կողմերըն արդեն իրար վրա քարեր էին նետում: Ոստիկանները ստիպված էին կենդանի պատ կազմել հայ և դաղստանցի երիտասարդների միջև: Արդյունքում ոստիկանության և ՕՄՕՆ-ի աշխատակիցների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է դարձել կանխել զանգվածային ծեծկռտուքը: Օրինապահները ձերբակալել են մոտ 300 մարդու: Վիրավորվել է միայն մեկ ոստիկան: Մինչդեռ, պարբերականի տեղեկությունների համաձայն, սա Սոչիում հայերի և դաղստանցիների միջև առաջին բախումը չէ: Մայիսի 1-ին զանգվածային կռիվ է տեղի ունեցել հայ և դաղստանցի երիտասարդների միջև, որին մասնակցել է մոտ 300 մարդ: Այդ ընթացքում դանակի հարվածից մահացել է թեկվանդոյի սպորտի վարպետ Յուրի Գարանյանը: Կոնֆլիկտի պատճառը կրկին աղջիկն էր, որի հետ ցանկանում էր ծանոթանալ դաղստանցի շինարարը: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |