29 մայիսի 2012 - 10:53 AMT
Վիկտոր Յանուկովիչ. Ուկրաինան 100 տոկոսով պատրաստ է EURO-2012-ի անցկացմանը

Ուկրաինան 100 տոկոսով պատրաստ է EURO-2012 անցկացմանը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը` Իլլինոյս նահանգի սենատոր Ռիչարդ Դերբինի հետ հանդիպման ընթացքում: Յանուկովիչն ընդգծել է, որ այնպիսի զանգվածային իրադարձությունը, ինչպիսին է Եվրոպայի առաջնությունը, շատ կարևոր են պետության զարգացման համատեքստում: «Նման միջոցառումները խթան են հանդիսանում երկրի և դրա ենթակառույցների զարգացման համար»,-ընդգծել է նա:

Նախագահն ընդգծել է նաև, որ առաջնությանը պատրաստվելը, բնականաբար, մեծ ֆինանսական և կազմակերպչական ծանրաբեռնվածություն էր ներկայացնում: