29 մայիսի 2012 - 12:34 AMT
Սոչիի քաղաքապետը ժողով է անցկացրել տեղի հայերի և նորեկ դաղստանցիների ու չեչենների բախումների վերաբերյալ

Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը նիստ է անցկացրել, որը նվիրված էր տեղի հայերի և նորեկ դաղստանցիների և չեչենների բախումներին: Ըստ նրա, օլիմպիական օբյեկտների շինարարական աշխատանքներն իրականացնող ոչ բոլոր ընկերություններն են ապահովում անվտանգության պահանջները:

Սոչիի Չերեշնյա գյուղում քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու» հոդվածով, քանի որ մոտ 300 տեղաբնակ հայեր փորձել են պարզաբանումների կանչել շինարարներին, որոնք աշխատում են Չերեշնյա գյուղից ոչ հեռու գտնվող շինհրապարակում:

ՆԳՎ մամլո հաղորդագրության համաձայն, օրինապահները ձերբակալել են մոտ 250 մարդու: