29 մայիսի 2012 - 11:08 AMT
Գաբրիել Սարգսյանը Չիկագոյի միջազգային մրցաշարում գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաջող հանդես գալ Չիկագոյի միջազգային մրցաշարում:

7-րդ տուրում Սարգսյանը հանդիպել է Մեսգեն Ամանովի հետ (Թուրքմենիա) և ոչ ոքի խաղացել: Պարտիան ավարտվել է 6-րդ քայլին:

Հայ շախմատիստը 6.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 000 դոլար: Հաղթողը կստանա 30 հազար, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրածները` համապատասխանաբար, 20 և 15 հազար դոլար:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական սիստեմով` 9 տուրերով: