29 մայիսի 2012 - 12:42 AMT
Նորվեգիան Օլիմպիական խաղերը կհեռարձակի 3D ձևաչափով

Viasat եվրոպական ընկերությունը երկրի խոշորագույն հեռարձակող NRK-ին համաձայնություն է կնքել Օլիմպիական խաղերը 3D ձևաչափով հեռարձակելու մասին:

Ցուցադրությունը կհեռարձակի Viasat ընկերությունը, նախատեսվում է 8 ժամ ուղիղ եթեր, ինչպես նաև ամեն օր հետաքրքիր պահերի 4-ժամյա հեռարձակումներ:

Viasat 3D միակ ալիքը կլինի Նորվեգիայում, որը կցուցադրի Օլիմպիական խաղերը այսօրվա լավագույն ձևաչափով: NRK1 և NRK2 հեռուստաընկերությունների երկու ալիքների եթերային ժամանակն ամբողջությամբ կտրամադրվի Օլիմպիական խաղերի լուսաբանմանը: