12 հուլիսի 2004 - 22:14 AMT
ԹԵՀՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԻՐԱՆԻ ՀԱՅ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՇԱԲԱԹ
Հուլիսի 10-ին Թեհրանի Կինոյի թանգարանում բացվել է «Իրանի կինոյի հայ գործիչների շաբաթը»: Շաբաթվա շրջանակներում կազմակերպվում են հռչակավոր իրանահայ ռեժիսորների եւ դերասանների` Սամվել Խաչիկյանի, Հովհաննես Օհանյանի, Արբի Հովհաննիսյանի, ինչպես նաեւ հայկական կինոերաժշտության եւ կարճամետրաժ ֆիլմերի երեկոներ: «Իրան.ռու»-ի հաղորդագրության համաձայն, նախատեսվում է նաեւ վավերագրական ֆիլմերի ցուցադրություն` նվիրված հայ կինեմատոգրաֆիստենրի եւ ճարտարապետների դերին Իրանի մշակույթում: