29 մայիսի 2012 - 12:29 AMT
Արդեն 9-րդ անգամ կանցկացվի «Ընթերցում ենք Ռուսթավելիին» մրցույթը

Թբիլիսիի թիվ 24 հանրային դպրոցը, Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանը, Վրաստանի մանկավարժների և գիտնականների ազատ արհմիությունը Հայաստանի հանրային և մասնավոր դպրոցների աշակերտներին, մանկավարժներին, կրթական հիմնարկներին հրավիրում է մասնակցելու «Ընթերցում ենք Ռուսթավելիին» մրցույթին:

ՀՀ ԿԳՆ-ից հայտնում են, որ «Ընթերցում ենք Ռուսթավելիին» նախագիծն իրականացվում է 9-րդ անգամ և այս անգամ էլ կոչված է սովորող երիտասարդությանը ավելի լավ ծանոթացնելու առաջնային գրքին, զարգացնելու համաշխարհային մտածողություն և քաղաքացիական հավատամք, բացահայտելու ստեղծագործական կարողություն: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մայիսի 31-ը: