29 մայիսի 2012 - 13:50 AMT
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը միտումնավոր վերանվանվել է Կիպրոսի Թուրքական Հանրապետության

Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախարարների կաբինետը որոշել է վերանվանել այն Կիպրոսի Թուրքական Հանրապետության, հայտնում է Milliyet թերթը: Ընդունվել են նաև այլ որոշումներ, օրինակ, քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերում որպես «ծագում» կգրվի «կիպրոսցի թուրք»:

Ինչպես նշում է թերթը, այդ որոշումը կայացվել է ի պատասխան հուլիս 1–ին մեկնարկող Կիպրոսի Հանրապետության նախագահությանը ԵՄ-ում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: