29 մայիսի 2012 - 13:45 AMT
Հայիմ Կորեն. «Արաբական գարնան» արմատները Օսմանյան կայսրության փլուզման մեջ պետք է որոնել

Երևանում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում քաղաքագետ, Հարավային Սուդանում Իսրայելի դեսպան Հայիմ Կորենն այսօր` մայիսի 29-ին, ներկայացրել է «Նույնականացումը, կրոնը, փոքրամասնություններն ու քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից դուրս» թեմայով զեկույցը: Իսրայելցի քաղաքագետը կարծիք է հայտնել այն մասին, որ «Արաբական գարնան» շրջանակներում տեղի ունեցող գործընթացները պետք չէ առանձին դիտարկել, քանի որ դրանք կապված են Օսմանյան կայսրության փլուզման և արաբական անկախ պետությունների ստեղծման հետ: Որպես օրինակ Կորենը բերել է իրավիճակը Իրաքում և Սիրիայում, որտեղ, ըստ նրա, անկայունության պատճառները ազգային և կրոնական փոքրամասնությունների միջև խնդիրն է, այլ ոչ թե գլոբալիզացիան կամ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը:

Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի, Իրանի, Իրաքի նման երկրների քաղաքականությունը պետք է դիտարկել, ելնելով ներքին խնդկրներից, առանց դրա պատկերն ամբողջական չի լինի, նկատել է քաղաքագետը: