Գայանե Առուստամյանը հուսով է, որ միջազգային կազմակերպությունները ճնշում կգործադրեն Հայաստանի վրա

Գայանե Առուստամյանը հուսով է, որ միջազգային կազմակերպությունները ճնշում կգործադրեն Հայաստանի վրա

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Գայանե Առուստամյանը հայտարարել է, որ պահանջում է միջազգային կազմակերպություններին մայիսի 6-ի ընտրությունները ճանաչել անվավեր, կամ ավելի կոշտ գնահատական տալ առաջիկա ընտրություններին:

«Ես ակնկալում եմ և պահանջում եմ այդ կազմակերպություններից, որպես ՀՀ քաղաքացի, որի անդամավճարն այդ կազմակերպություններին ձևավորվում է իմ՝ որպես հարկատուի գումարներից, որպեսզի այդ կազմակերպությունները շատ ավելի կոշտ լինեն իրենց գնահատականներում ու լղոզված ձևակերպումներ չտան, ոչ թե ասեն՝ թե ընտրութուններն անցել են խախտումների մթնոլորտում, որոնք, սակայն չեն ազդել ելքի վրա»,-ասել է նա մամլո ասուլիսում:

Ըստ նրա, հայ հանրության ազատատենչ մասը, որը պայքարում է ներկայիս «ռեժիմի» դեմ Հայաստանում, ակնկալում է դրսի օգնությունը, սակայն ոչ ճնշումների կամ Հայաստանի գործերին միջամտելու տեսքով, այլ որպես պահանջ՝ կատարել միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունները:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. .. . Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):

ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---