29 մայիսի 2012 - 17:03 AMT
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ցանկանում է անցկացնել 2014 թվականի տղամարդկանց ԵԱ

Հայաստանի շախմատային ֆեդերացիան պաշտոնական հայտ է ներկայացրել շախմատի եվրոպական միություն` առաջարկելով Եվրոպայի տղամարդկանց 2014 թվականի անհատական առաջնությունն անցկացնել Երևանում:

Նախատեսվում է մրցաշարը նվիրել Տիգրան Պետրոսյանի հիշատակին, քանի որ 2014 թվականին լրանում է աշխարհի 9-րդ չեմպիոնի ծննդյան 85-ամյակը, հաղորդում է armchess.am-ը: