
2012թ. Երևան քաղաքի զարգացման ծրագրով մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում իրականացվող արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ անցկացվել է 85.2 կմ լուսավորման ցանց, լուսավորված է 168 բակ և փողոց, 14 այգի:
Զեկուցվել է նաև, որ շարունակվում են ճարտարապետական արժեք ներկայացնող շենք-շինությունների արտաքին գեղարվեստական լուսավորության ապահովման աշխատանքները: Զուգահեռաբար իրականացվում են մայրաքաղաքի շենքերի ճակատային հավածների մաքրման աշխատանքներ:
2012 թ. վարչական շրջանների զարգացման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են նախատեսված ասֆալտբետոնե ծածկույթների վերականգնման աշխատանքները:
Լայն թափով շարունակվում են կանաչապատման աշխատանքները: Ընթացքի մեջ են բակային հատվածների բարեկարգման, կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները:
Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել նախորդ տարիների ընթացքում մայրաքաղաքում կառուցված, սակայն որոշ տեխնիկական պատճառներով չշահագործվող ոռոգման ցանցերի խնդիրները և միջոցներ ձեռնարկել դրանք շահագործելու համար: Քաղաքապետի հանձնարարությամբ ավարատված են նախապատրաստական բոլոր աշխատանքները երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ին Կենդանաբանական այգում, «Հաղթանակ զբոսայգում» և վարչական շրջանների համապատասխան տարածքներում նախատեսված միջոցառումների պատշաճ անցկացման նպատակով: