ՌԴ նախագահի օգնականը ամերիկյան դեսպանին խորհուրդ է տվել ավելի «դիվանագետ» լինել

ՌԴ նախագահի օգնականը ամերիկյան դեսպանին խորհուրդ է տվել ավելի «դիվանագետ» լինել

PanARMENIAN.Net - «Դեսպանները պետք է դիվանագետ լինեն»,- լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ի պատասխան Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլի սուր արտահայտությունները մեկնաբանելու խնդրանքին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ընդ որում նա խոստովանել է. «Ես ինքս ԱՄՆ-ում դեսպան եմ եղել գրեթե 10 տարի և բոլորովին չէի ուզենա մեկնաբանել պաշտոնակցիս խոսքերը»: Այնուամենայնիվ, Ուշակովը նշել է, որ «երկու երկրների ղեկավարությունն ամենակառուցողական փոխգործակցության է տրամադրված: Դեսպանները պետք է նույնպիսի ոգով գործեն, դեսպանները չպետք է խախտեն ներդաշնակությունը սեփական ղեկավարության աշխատանքում»:

Անցյալ շաբաթ ամերիկյան դեսպանը, ելույթ ունենալով Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի ուսանողների առջև, հայտնել է, որ Ռուսաստանը կաշառել է Ղրղզստանին, որպեսզի վերջինս հետ կանչի իր որոշումը իր տարածքում «Մանաս» ամերիկյան ռազմակայանի տեղակայման մասին: ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի նման խոսքերն առաջ էին բերել Ռուսաստանի ԱԳՆ քննադատական արձագանքը:

Մաքֆոլն իր հերթին արձագանքել է քննադատությանը` բացատրելով, որ ինքը շարունակում է յուրացնել «դիվանագիտական լեզվի արվեստը»: «Ես շարունակում եմ ուսումնասիրել ավելի դիվանագիտորեն խոսելու արվեստը»,- գրել է նա Twitter-ում իր միկրոբլոգում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---