«Կոմայգում» միասեռական-մարմնավաճառների վրա կրակած անձանց ինքնությունը հայտնի է

«Կոմայգում» միասեռական-մարմնավաճառների վրա կրակած անձանց ինքնությունը հայտնի է

PanARMENIAN.Net - Այսօր ոստիկանության Կենտրոնականի բաժին զանգահարած 1991թ. ծնված Գևորգ Թ.-ն հայտնել է, որ անհայտ անձինք «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայի սրահից օդամղիչ ատրճանակով կրակել են իր և 1969թ. ծնված Տիգրան Ք.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով ինքը ոտքի մասում ստացել է վնասվածք:

Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փ.Բուզանդ փողոցի թիվ 35 հասցեի մոտ հայտնաբերվել է «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը` 1990թ. ծնված Գոռ Տ.-ն և ուղևորը` 1991թ. ծնված Գրիգոր Ե.-ն բերման են ենթարկվել բաժին, որտեղ Գոռ Տ.-ն ներկայացնելով «Բայկալ ՄՊ-654Կ» տիպի օդամղիչ ատրճանակը` հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի մոտ գտնվող այգում Գևորգ Թ.-ի և Տիգրան Ք.-ի ուղղությամբ կրակել է ինքը:

Գևորգ Թ.-ին և Տիգրան Ք.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երեկ կեսգիշերին Կոմայգու մոտ մեքենա է կանգնել, որի միջից օդամղիչ ատրճանակով կրակել են ճանապարհին կանգնած միասեռական-մարմնավաճառների վրա, ինչի պատճառով նրանցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---