Իրանի հանդեպ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին, գտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ը

Իրանի հանդեպ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին, գտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ը

PanARMENIAN.Net - Իրանի հանդեպ ԱՄՆ ներմուծած միակողմանի պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին, գտնում է Ռուսաստանը: Ինչպես հաղորդում է РБК.ру-ն, այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Օգտվելով համաշխարհային առևտրի հիմնական արժույթ թողարկողի իր դիրքից` Միացյալ Նահանգները, ըստ էության, չարաշահում են դոլարի կարգավիճակը` կազմակերպելով Թեհրանի առևտրադրամային արգելափակումը: Դա բացահայտ շանտաժ է` ընդհուպ մինչև Իրանի հետ կապերը չխզած օտարերկրյա գործարարներին մուտքը Ամերիկա արգելելը»,- ասել է Լուկաշևիչը:

Նա նաև համոզմունք է հայտնել Իրանի վրա չափից ավելի ճնշման անարդյունավետության վերաբերյալ, ինչը «միայն փակուղի է տանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրությունը», և անընդունելի է անվանել այլ պետություններից իրավաբանական և ֆիզիկական անձանց վրա պատժամիջոցների տարածումը:

Մայիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը նոր տնտեսական պատժամիջոցներ է ներմուծել Իրանի հանդեպ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---