Սերգեյ Լավրովը Քոֆի Աննանի հետ քննարկել է ողբերգությունը Հուլա սիրիական քաղաքում

Սերգեյ Լավրովը Քոֆի Աննանի հետ քննարկել է ողբերգությունը Հուլա սիրիական քաղաքում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի երեկոյան Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի առաքելության ղեկավար Քոֆի Աննանի հետ հեռախոսազրույցում խորին մտահոգություն է հայտնել Հուլա սիրիական քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ը:

«Նախարարն ընդգծել է, որ բոլոր սիրիական կողմերը պետք է անհապաղ հրաժարվեն բռնությունից ապագայում նման միջադեպերը կանխելու նպատակով: Ներկա փուլում հարկավոր է Սիրիայում իրադրության ուսումնասիրման ՄԱԿ-ի առաքելության հովանու ներքո կատարվածի բոլոր հանգամանքների օբյեկտիվ և անաչառ հետաքննություն կատարել… Աննանը հաստատել է աշխատանքը շարունակելու իր տրամադրվածությունը և երախտագիտություն հայտնել ռուսական կողմին իր ջանքերին մշտապես աջակցելու համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---