22 մարտի 2003 - 19:01 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՄԻԽԱԼ ՍՏՈԻՑԱՆ ՌՈՒՄԻՆԻԱՅԻՑ
Ռումինացի Միխալ Ստոիցան ուրբաթ օրը նշանակվել է Հայաստանիֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ: Ինչպես տեղեկացրել է Հայկական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Ստոիցան պայմանագիր է կնքել մեկ տարով: «Եթե մեզ բավարարեն նրա աշխատանքի արդյունքները` պայմանագիրը կերկարացվի»,- ասել է նա: Նշենք, որ Ռումինիայի «Ստյաուա» եւ «Դինամո» առաջատար թիմերի մարզիչ Ստոիցայի որպես գլխավոր մարզիչի դեբյուտը կկայանա արդեն հաջորդ շաբաթ օրը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը այդ օրն ընդունելու է Հյուսիսային Իռլանդիայի թիմին` Եվրոպայի առաջնության ընտրական խաղում: