Ադրբեջանական «լրտեսաֆոբիա». Բաքվում գտնում են, որ «Եվրատեսիլի» օրերին լրագրողների տեսքով լրտեսներ էին ժամանել

Ադրբեջանական «լրտեսաֆոբիա». Բաքվում գտնում են, որ «Եվրատեսիլի» օրերին լրագրողների տեսքով լրտեսներ էին ժամանել

PanARMENIAN.Net - «Այսօր Եվրոպայից Ադրբեջան ժամանող լրագրողներին սովորեցնում են, որպեսզի նրանք փնովեն այդ երկրի ղեկավարությանն ու դրա մասին հոդվածներ գրեն: Նման բան չի կարելի թույլ տալ: Չի կարելի որևէ մեկին փնովել: Օրինակ, ինչպես իրեն կզգա անգլիացի լրագրողը, եթե վարկաբեկեն Մեծ Բրիտանիայի թանգուհուն»,- ասել է Ադրբեջանի Քաղաքացիության և զարգացման կուսակցության (ՔԶԿ) նախագահ Ալի Ալիևը:

Նա հայտնել է, որ «Եվրատեսիլի» օրերին Ադրբեջան էին ժամանել «մի խումբ լրտեսներ, որոնք ներկայացել էին որպես լրագրող», հաղորդում է ԱՊԱ-ն:

«Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի հաղթող ճանաչվեց շվեդ երգչուհի Լորինը Euphoria երգով, որը հավաքեց 360 միավոր: Երկրորդ տեղը 259 միավորով զբաղեցրեց Ռուսաստանը «Բուռանովյան տատիկների» Party for Everybody երգով, իսկ սերբ Ժելկո Յոկսիմովիչը Nije Ljubav Stvar երգով երրորդն է 214 միավորով:

Ադրբեջանում «Եվրատեսիլի» անցկացման կապակցությամբ BBC-ն ավելի վաղ նկարահանել էր «Ադրբեջանի կեղտոտ գաղտնիքները» 30-րոպեանոց ֆիլմ, որտեղ իրական փաստեր են ներկայացված Ադրբեջանում առկա իրադրության մասին:

Տեսանյութում ասվում է, որ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ երգի մրցույթի քվեարկությունը վերահսկվում է ազգային անվտանգության մարմինների կողմից:

Տեսանյութում նշվում էր երկրի նախագահ Ալիևի ունեցվածքը, միլիարդավոր նավթային ռեսուրսները: Համաձայն տեսանյութի` Ադրբեջանը միլիոններ է ծախսում, որպեսզի զարմացնի աշխարհին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---