30 մայիսի 2012 - 10:34 AMT
Ուկրաինայում քաղաքական իրադարձությունները չպետք է խանգարեն EURO-2012-ին, հայտարարել է Տիմոշենկոյի դուստրը

Ուկրաինայում քաղաքական իրադարձությունները չպետք է խանգարեն EURO-2012անցկացմանը, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դուստրը`Եվգենիա Տիմոշենկոն: Ըստ նրա, իր մայրը շատ է աշխատել, որպեսզի Ուկրաինան Լեհաստանի հետ միասին ստանան Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքը: Նա հավելել է, որ հասկանում է, թե ինչու են մի շարք քաղաքական գործիչներ որոշել բոյկոտել առաջնությունը:

Ավելի վաղ մի շարք քաղաքական գործիչներ կողմ էին հանդես եկել Ուկրաինայում առաջնության անցկացմանը` ի նշան նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալության: