Փակ շուկայի մետաղյա դուռը «Երրորդ մասի» պահեստներից մեկում է30 մայիսի 2012 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Փակ շուկայի մետաղյա դուռը հանվել է մեկ ամիս առաջ և ներկայումս գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի պահեստամասերից մեկում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը։ «Ես զանգահարել եմ շինարարներին և հարցրել` արդյոք մետաղյա դուռը հանել են, որովհետև ես դա տեսել էի։ Իրենք պատասխանեցին, որ այո, հանել են և համարակալել են։ Հարցրել եմ, թե ինչու են առանց ինձ զգուշացնելու հանել և ասել եմ, որ նախ ինքս եմ ուզում տեսնել, թե ինչ վիճակում է այն ապամոնտաժվել և ինչ վիճակում է ապամոնտաժումից հետո»,–հաղորդեց Կարո Այվազյանը։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն մի քանի օր է մեծ տարածում են գտել նկարներ, որտեղ փակ շուկայի մետաղյա դուռը հանված է։ Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի խոսքով, մետաղյա դուռը նախագծված է ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի կողմից։ Այն ամբողջությամբ կրկնում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի Մակարավանքի եկեղեցու խորանի տակ գտնվող զարդանախշերը։ «Մետաղյա դուռը շուկայի ամենակարևոր էլեմենտներից մեկն է, որը տեղում չի, և եթե մշակույթի նախախարությունը դրա վերանորոգման համար թույլտվություն չի տվել, նշանակում է այն գողացվել է»,–ասաց ճարտարապետը։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |