ANCA-ն սատարել է կոնգրեսական Բերմանին՝ Բաքվին ռազմատեխնիկա վաճառելուց ԱՄՆ-ին հետ պահելու հարցում

ANCA-ն սատարել է կոնգրեսական Բերմանին՝ Բաքվին ռազմատեխնիկա վաճառելուց ԱՄՆ-ին հետ պահելու հարցում

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է ԱՄՆ արտաքին գործերի կոմիտեի անդամ կոնգրեսական Հովարդ Բերմանի ջանքերն, ուղղված նրան, որ կասեցվի ռազմական տեխնիկայի վաճառքն Ադրբեջանին: Այդ նպատակով կոնգրեսականը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Ըստ կոնգրեսականի, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ու մշտական հարձակումների ֆոնի վրա դա կարող է նպաստել պատերազմական գործողությունների վերսկսմանը Ղարաբաղում:

Բերմանի Քլինթոնին ուղղված մայիսի 29-ի նամակում կոնգրեսականը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին ռազմական տեխնիկայի, մասնավորապես, ուղղաթիռների, վաճառքի վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել «սահմանները հսկելու», ինչպես նաև «ոստիկանական գործողությունների» համար: Բերմանը նաև մտահոգություն է հայտնել, թե ինչպես կընկալվի ԱՄՆ այդ քայլը ԵԱՀԿ ՄԽ կողմից և ադրբեջանցի դիպուկահարներին «շփման գծից» հեռացնելու կոչերի լույսի ներքո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---