30 մայիսի 2012 - 13:51 AMT
15-ամյա Սոս Պետրոսյանը դարձել է իլյուզիոնիստների միջազգային մրցույթի հաղթող

Հռոմում կայացել է իլյուզիոնիստների միջազգային մրցույթ, որտեղ հաղթող է դարձել 15-ամյա Սոս Պետրոսյանը:

Ինչպես հաղորդում է երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար, հաղթողի պապիկը և մրցույթի պատվավոր հյուրը` Սոս Պետրոսյանը, մրցույթի մասնակիցների ընտրությունը տեղի է ունեցել 6 ամիսների ընթացքում:

Այս մրցույթին հայերն առաջին անգամ էին մասնացում: Նախագծին մասնակցում էին 3 հազար իլյուզիոնիստներ աշխարհի ավելի քան 60 երկրներից: Ժյուրիի կազմում աշխարհահռչակ իլյուզիոնիստներ էին` Ուրի Գելլերը, Ֆրանց Հարարին, Էդ Ալոնսոն, Տոպազը:

Մրցույթի կիսաեզրափակիչ էին անցել ընդամենը 70 մասնակիցներ: Մրցույթի եզրափակիչ էին անցել 10 երկրներ, այդ թվում` Ճապոնիան, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Կորեան և Հայաստանը:

Պետրոսյանը ներկայացրել է խաղաքարտերով միկրոմագիայի և պրեստիդիժիտացիայի վարպետությունը: Նմանատիպ համար նա ներկայացրել է ռուսական «Մինուտա սլավի» շոուի ժամանակ:

Հռոմի միջազգային մրցույթը կցուցադրվի 2012թ հոկտեմբերի 5-ին իտալական Canale 5 հեռուստաալիքով: Այս մրցույթի պատվավոր մասնակիցներն են Պետրոսյանների ողջ դինաստիան: Սոսը և Վիկտորիան սահմանել են հագուստի փոխման համաշխարհային ռեկորդ`« quick change»: Նրանք 1ր ընթացքում փոխել են 13 հագուստներ, PanARMENIAN.Net-ին հաղորդել են երևանյան կրկեսի մամլո ծառայությունից: