Արցախն օպերային թատրոն կունենա

Արցախն օպերային թատրոն կունենա

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օպերային թատրոն կստեղծվի: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ, նա զրուցել է ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի հետ, ով մեծ ոգևորությամբ է խոսել այդ մասին:

Օպերային թատրոնը տեղակայվելու է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում: Այն այժմ անմխիթար վիճակում է, և նախատեսվում է վերանորոգել այն, և ստեղծել օպերայի և դասական թատրոնի շանք: Պրոֆեսորի խոսքով, այն առայժմ նախագծային փուլում է:

ԻՆչ վերաբերում է համապատասխան կադրերին, ապա Հովհաննիսյանի խոսքով, դա մեծ խնդիր չէ, քանի որ այնտեղ կան տեղի երաժշտական ուսումնարանի հրաշալի կադրեր, որոնց, անհրաժեշտության դեպքում, կարելի է վերապատրաստել Երևանի կոնսերվատորիայում: Նույնն էլ վերաբերում է նաև երաժիշտներին: Հովհաննիսյանը նաև նշեց, որ կան նաև բարերարներ` ֆինանսական ներդրումներ կատարելու համար:

Օպերային և սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի վարիչ, Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանն այդ կապակցությամբ շեշտեց, որ եթե կա ցանկություն, պահանջարկն ինքնին կբերի կադրերի պատրաստմանը:

Բանախոսների կարծիքով, դա կբարձրացնի նաև ԼՂՀ-ի քաղաքական ստատուսը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---