15 հուլիսի 2004 - 00:18 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՏՎԵԼ ԵՆ ՏԱՍՆՅԱԿ ԾԱՌԵՐ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Այսօր առավոտյան Երեւանի կենտրոնում` Իսահակյանի փողոցին հարող կանաչ գոտում հատվել են շուրջ տասնյակ ծառեր: «Արմինֆո» գործակալության տվյալներով, այդ տեղամասում նախատեսվում է կառուցել զվարճությունների հաստատություն, որը պատկանում է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեության նախարար Հովիկ Աբրահամյանին: Չնայած մայրաքաղաքի լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների ահազանգերին մայրաքաղաքի քաղաքապետարան, Կենտրոն համայնք եւ Հայաստանի բնապահպանության նախարարություն` ծառահատումից չի հաջողվել խուսափել: Ինչպես գործակալությանն է հաղորդել Կենտրոն համայնքի կանաչապատման բաժնի պետը, շինարարությունն իրականացվում է առանց համապատասխան թույլտվության: