30 մայիսի 2012 - 14:08 AMT
«Անուշ» օպերան կներկայացվի Շուշիում

Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան կներկայացվի Շուշիում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, օպերան ներկայացվելու է Շուշիի պարսպի տարածքում: Պրոֆեսորի խոսքով, «Անուշը» երկու անգամ ներկայացվել է Արցախում, և մեծ հաջողություն է ունեցել:

Շուշիում օպերան կներկայացվի, հավանաբար, սեպտեմբեր ամսին: