Զատուլինը չի կարծում, թե հայերի ու դաղստանցիների միջև բախումը Սոչիում ինչ-որ մեկի կողմից ծրագրված էր

Զատուլինը չի կարծում, թե հայերի ու դաղստանցիների միջև բախումը Սոչիում ինչ-որ մեկի կողմից ծրագրված էր

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Սոչիում բնակվող հայերի ու օլիմպիական օբյեկտներում աշխատող չեչեն ու դաղստանցի բանվորների միջև բախումը: «Չեմ կարծում, թե խոսքը գնում է ինչ-որ մեկի չար կամքի կամ երկար ձեռքի մասին, որը բախում է հրահրում Սոչիի բնակչության, այդ թվում հայազգի, ու շինհրապարակներում աշխատողների միջև»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Զատուլինը կոչ է արել այլ դրդապատճառներ այդ միջադեպերում չորոնել: Նա նշել է նաև, որ «անշուշտ, շինարարության վրա աշխատող մարդկանց ինչ-որ սուպերկոնտինգենտ չես համարի»: Ըստ նրա, Սոչիի օլիմպիական օբյեկտներում հիմնականում կովկասցիներ են աշխատում, քանի որ գործազրկությունն այդտեղ ավելի բարձր է, քան ՌԴ մյուս շրջաններում:

Արդեն մի քանի օր է Սոչիի Ադլերի շրջանում բախումներ են տեղի ունենում հայերի ու դաղստանցիների միջև: Ըստ պաշտոնական տեղեկությունների, հայ երիտասարդների համբերության բաժակը լցվել է և նրանք կռվի են բռնվել՝ պաշտպանելով հայ կանանց ու աղջիկների պատիվը:

5  30.05.12 - ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---