Թաթուլ Մանասերյանը խորհուրդ է տալիս արտահանողներին բարձրացնել արտադրանքի որակը

Թաթուլ Մանասերյանը խորհուրդ է տալիս արտահանողներին բարձրացնել արտադրանքի որակը

PanARMENIAN.Net - Այլ հավասար պայմաններում, երբ երկրի տնտեսության ոլորտում կայունություն է, ազգային արժույթի ոչ մեծ արժեզրկումը նպաստում է արտահանման խթանմանը, մայիսին 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: «Թույլ» արժույթով արտահայտված գները ավելի մրցունակ են, հետևաբար, ավելի իրացվող: Սակայն, պետք չէ գերագնահատել այդ հնարավորությունը, քանի որ հուսալ, որ առանց արտադրանքի ու ծառայությունների որակը բարձրացնելու արժեզրկումը փրկարար օղակ կդառնա մեզ համար, սխալ կլինի»,-ասել է նա:

Նշենք, որ ապրիլից սկսած Հայաստանի արժույթի շուկայում նկատվում է ազգային արժույթի կայուն արժեզրկում, որի փոխարժեքը ԱՄՆ դոլարի համեմատ վերջերս հատեց 1 դոլարի դիմաց 400 դրամի սահմանը:

Մանասերյանը հորդորեց արտահանողներին առաջին հերթին ուշադրություն դարձնել արտադրվող ապրանքի որակի վրա: «Մեզ լավ շանս է տրված այս ընթացքում օգտվել բացվող հնարավորությունից, մասնավորապես, վերամշակող արտադրության զարգացման հաշվին, բարելավել մեր մրցակցային դիրքերը»,-ասել է տնտեսագետը:

4  30.05.12 - Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի ասուլիսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---