30 մայիսի 2012 - 15:33 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կոնստանտին Զատուլինը Արցախում զորահանդեսի վերաբերյալ Ադրբեջանի բողոքները ՄԱԿ անհիմն է համարում

ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Ստեփանակերտում անցկացված ռազմական շքերթի առնչությամբ Ադրբեջանի բողոքները ՄԱԿ-ին: « Ադրբեջանը, հավանաբար բարոյական հիմք կունենար այդ առնչությամբ ահազանգելու, եթե Ադրբեջանում անընդհատ չհնչեին ռազմակոչեր, եթե չասվեր, որ «մենք վառոդը միշտ չոր ենք պահում, և եթե բանակցային գործընթացը չընթան այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, ուժ կկիրառենք»,- հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Զատուլինի խոսքով, Բաքվի ռազմական դիրքորոշումը ներկայացվել է ինչպես Ադրբեջանի պաշտոնական անձանց հայտարարություններում, այնպես էլ երկրի պետական քաղաքականությունում, ինչի վկայությունն է ռազմական բյուջեն, որը գերազանցում է Հայաստանի բյուջեն:

Նա նաև քննադատել է ադրբեջանական իշխանությունների որոշումը` պերսոնա նոն գրատա ճանաչելու ԼՂՀ այցելող բոլոր անձանց, ընդգծելով, նման վարքի անհեռանկարային բնույթը: Որպես օրինակ Ադրբեջանին, Զատուլինը բերել է Թուրքիայի, Հունաստանի և Կիպրոսի հարաբերությունները, որտեղ ոչ ոքի չեն ճանաչում պերսոնա նոն գրատա` կղզու հունական կամ թուրքական մաս այցելելու համար:

ՖՈՏՈՇԱՐՔ