Գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը երկրորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն

Գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը երկրորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի առաջնության չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) երկրորդ անգամ անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն:

Անանդը աշխարհի չեմպիոնի կոչման համար արագ շախմատի լրացուցիչ պարտիայում 2,5:1,5 հաշվով հաղթել է Բորիս Գելֆանդին (Իսրայել):

3 արագ պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի, երկրորդ պարտիայում Անանդը սպիտակներով կարողացավ հաղթանակ տանել ու պաշտպանել տիտղոսը: Առաջիկա երկու տարիներին աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրկին կկրի հնդիկ շախմատիստը: Մինչ այդ դասական շախմատի 12 պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի՝ 6:6:

Մրցախաղի մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 մլն դոլար, որի 60 տոկոսը կստանա Անանդը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---