30 մայիսի 2012 - 19:14 AMT
Սարգսյանն ու Մեդվեդևը քննարկել են հումանիտար և տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում, ուր տեղի է ունեցել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Կառավարության տեղեկատվության վարչության հաղորդմամբ` զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաղորդել են, որ քննարկվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար և տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով Մեդվեդևին, ասել է. «Մենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին հատուկ նշանակություն ենք տալիս: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, այդ թվում առաջինը տնտեսական բաղադրիչի առումով: Ռուսական ներդրումները մեր տնտեսության մեջ կազմում են 60 տոկոս, այսինքն՝ Ռուսաստանը բավական առաջ է անցնում բոլոր այն երկրներից, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում: Եվ մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարաբերությունների ամրապնդման գործում: Հուսով եմ, որ մեր այսօրվա օրակարգը կծառայի այդ գործին»: