Ռուբեն Հայրապետյանը պնդում է, որ միշտ էլ ակտիվ պատգամավոր է եղել

Ռուբեն Հայրապետյանը պնդում է, որ միշտ էլ ակտիվ պատգամավոր է եղել

PanARMENIAN.Net -

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր իր մանդատը ստանալուց հետո պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ինքը գոհ է նոր խորհրդարանից, ասաց. «Նոր խորհրդարանից ես չպետք է գոհ լինեմ, ժողովուրդը պետք է գոհ լինի: Եթե ՀՀԿ-ն մեծամասնություն է դարձել ԱԺ-ում, նշանակում է ժողովուրդը գոհ է»:

Հարցին, թե 5-րդ գումարման ԱԺ-ում պատրաստվում է արդյոք ակտիվ գործունեություն ծավալել որպես պատգամավոր, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, որ ինքը միշտ էլ ակտիվ պատգամավոր է եղել, իսկ լրագրողների առարկությանը, թե ինքը ամենաշատը բացակայած պատգամավորներից է եղել նախկին ԱԺ-ում, պատգամավորն ասաց. «Ես իմ պատգամավորական գործունեությունը նաև արտապատգամավորական գործունեությամբ եմ ծավալել, պարտադիր չէ հենց դահլիճում լինել»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---