Փաշազադեն որոշել է ղարաբաղյան կարգավորման վրա դարձնել հոգևորականության ուշադրությունը

Փաշազադեն որոշել է ղարաբաղյան կարգավորման վրա դարձնել հոգևորականության ուշադրությունը

PanARMENIAN.Net - Կովկասի մահմեդականների վարչության հոգևոր առաջնորդ, շեյխուլիսլամը «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է միջկրոնական երկխոսության մեջ», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Նպատակահարմար եմ համարում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել ոչ միայն միջպետական բանակցությունների ժամանակ, այլև միջկրոնական երկխոսության մակարդակով»,- ասել է Փաշազադեն չորեքշաբթի օրը` ելույթ ունենալով Աստանայում համաշխարհային և ավանդական կրոնների IV համագումարում:

Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի խնդիրը խոչընդոտում է ողջ կովկասյան տարածաշրջանի զարգացմանը:

«Պետությունների ղեկավարները միջազգային միջնորդությամբ շարունակում են բանակցային գործընթացն այդ երկարաձգված հակամարտության շուրջ, բայց այդ բանակցային գործընթացի հաջողության համար կառուցողական ոգի է անհրաժեշտ նաև միջկրոնական հաղորդակցության մեջ»,- ասել է Փաշազադեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---