Հովիկ Աբրահամյանը ՀՀ ԱԺ նոր խոսնակ կդառնա, իսկ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը` փոխխոսնակներ

Հովիկ Աբրահամյանը ՀՀ ԱԺ նոր խոսնակ կդառնա, իսկ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը` փոխխոսնակներ

PanARMENIAN.Net - Ինչպես լրագրողներին է հաղորդել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Հայաստանի նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ կուսակցության Խորհրդի և Գործադիր մարմնի նիստերի ավարտից հետո, կուսակցությունը որոշել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջադրել Ազգային Ժողովի խոսնակի պաշտոնին:

Նրա խոսքով` նիստի ընթացքում նախագահը շնորհակալություն է հայտնել Սամվել Նիկոյանին խորհրդարանի խոսնակի պաշտոնում կատարած աշխատանքի համար:

Շարմազանովը հավելել է նաև, որ ՀՀԿ-ն փոխխոսնակի պաշտոնին կառաջադրի իր և Հերմինե Նաղդալյանի (ՀՀԿ) թեկնածությունը` «հաշվի առնելով նրա խորհրդարանական հարուստ փորձն ու գենդերային սկզբունքը»:

Շարմազանովն ընդգծել է, որ բոլոր թեկնածություններն առաջարկվել են անձամբ նախագահ և կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից և ընդունվել միաձայն:

Շարմազանովը հաղորդել է նաև, որ ՀՀԿ ունեցած վեց մշտական խորհրդարանական հանձնաժողովներից բացի, որոնք նախագահները նույնը կմնան, ՀՀԿ-ին կանցնեն ևս երկուսը` արտաքին կապերի, որը կգլխավորի Արտակ Զաքարյանը, և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի` մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---