Նոր վարչապետը դեռևս նշանակված չէ, սակայն փոփոխություններ ակնկալել չարժե, գտնում է Շարմազանովը

Նոր վարչապետը դեռևս նշանակված չէ, սակայն փոփոխություններ ակնկալել չարժե, գտնում է Շարմազանովը

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը դեռևս չի կողմնորոշվել նոր վարչապետի հարցում, սակայն, ՀՀԿ-ից պատգամավոր Էդուարդ Շարմազանովի կարծիքով, չարժե փոփոխություններ ակնկալել:

Նման հայտարարությամբ Շարմազանովը լրագրողների առջև հանդես է եկել Հայաստանի նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ կուսակցության Խորհրդի և Գործադիր մարմնի նիստերի ավարտից հետո:

Շարմազանովի խոսքով` այսօրվա նիստում կուսակցությունը չի քննարկել կադրային նշանակումները կառավարությունում: Սակայն, նրա խոսքով, լուրջ տեղափոխություններ կառավարությունում չեն սպասվում:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք Տիգրան Սարգսյանը կարող է չդառնալ նոր վարչապետ, Շարմազանովը նշել է, որ իր անձնական կարծիքով` վարչապետի փոփոխություն տեղի չի ունենա:

Շարմազանովի խոսքով` համաձայն օրենքի` դեռևս ժամանակ կա ապագա կառավարության կազմը որոշելու համար, և ՀՀԿ-ն կքննարկի ու կլուծի այդ հարցն իր Գործադիր մարմնի առաջիկա նիստերում:

Շարմազանովը հաղորդել է միայն, որ Սամվել Նիկոյանը խորհրդարանից աշխատանքի կանցնի գործադիր իշխանությունում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---