Ընդդիմադիր ՀԱԿ-ը չի մասնակցի Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստին

Ընդդիմադիր ՀԱԿ-ը չի մասնակցի Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստին

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին կայացել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդատվական խմբակցության առաջին նիստը, որում ընդունվել է հայտարարություն:

«Փոխանակ 2012թ. մայիսի 6-ը Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտման և երկրում ժողովրդավարության հաղթանակի օր դառնար, այն նշանավորվեց պետական մակարդակով կեղծված խորհրդարանական ընտրություններով, որոնք իրենց մասշտաբով աննախադեպ էին:

Մայիսի 31-ին` Ազգային Ժողովի նիստերի դահլիճում առաջին նստաշրջանի առաջին օրը հանդիսավոր բացմանը կհավաքվի Խորհրդարանը, որի մեծամասնությունը Հայաստանի ժողովրդի կողմից չի ընտրվել, այլ ապօրինաբար ստացել է իր մանդատները կաշառքների զանգվածային բաշխման, ընտրողների ահաբեկման, համատարած բազմակի քվեարկությունների արդյունքում: Այդ օրը Ազգային Ժողովին կողջունի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որը նույնպես չի ընտրվել ազատ և արդար ընտրությունների միջոցով:

Հայ ազգային կոնգրեսի պատգամավորական խմբակցությունը, ի նշան Սերժ Սարգսյանի վարչակարգի կողմից ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունների դեմ բողոքի, չի մասնակցի առաջին նիստին:

Միևնույն ժամանակ վստահեցնում ենք, որ ակտիվորեն կմասնակցենք ԱԺ աշխատանքներին և կանենք մեզնից կախված ամեն բան, որպեսզի Ազգային Ժողովի հարթակը ծառայի Ժողովրդավարական շարժման հաղթանակին», ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---