Սելավի հետևանքով փակվել է Ուրցաձոր-Խոսրովի արգելոց ավտոճանապարհը

PanARMENIAN.Net -

ԱԻՆ-ում այսօր` ժամը 17:17-ին, տեղեկություն է ստացվել, որ Ուրցաձոր-Խոսրովի արգելոց ավտոճանապարհի 15-րդ կմ-ում սելավի հետևանքով փակվել է ճանապարհը, և 8 ավտոմեքենա հայտնվել է արգելափակման մեջ:

ԱԻՆ-ից հաղորդում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը և պարզել, որ ճանապարհը քարերից մաքրելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Ուրցաձոր գյուղից դեպքի վայր է մեկնել մեկ միավոր ծանր տեխնիկա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---