Ոստիկանություն. Երևանում հրավառությունները ժամը 23:00-ից հետո արգելված են

Ոստիկանություն. Երևանում հրավառությունները ժամը 23:00-ից հետո արգելված են

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունն իր կայքէջում անդրադարձել է վերջերս ավելի հաճախակի դարձած հրավառություններին` նշելով, որ դա գեղեցիկ ավանդույթ է, սակայն ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, տվյալ դեպքում` օրենքի սահմաններում. «Ցավոք, հրավառություններ պատվիրողներն ու կազմակերպողները երբեմն չեն կատարում օրենքի պահանջը: Հրավառությունները ժամը 23:00-ից հետո արգելված են, սակայն բոլորը չէ, որ պահպանում են այս սահմանափակումը. հաճախ ականատես ենք և՛ կեսգիշերային, և՛ ավելի ուշ ժամի հրավառությունների»:

Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ իրավիճակն այլևս անհանդուրժելի է, և ընդառաջելով քաղաքացիների բազմաթիվ բողոքներին` ոստիկանությունը հետևողական է լինելու հրավառությունների սահմանված կարգը պահպանելու, խախտումները կանխելու, օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու գործում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---