31 մայիսի 2012 - 10:05 AMT
Տիբեթում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել

Չինաստանի անվտանգության ծառայությունների աշխատակիցները Լխասա քաղաքում ձերբակալել են հարյուրավոր մարդկանց: Ինչպես մայիսի 31-ին հաղորդում է Reuters-ը, ձերբակալությունները հետևել են ինքնահրկիզմանը, որն իրականացրել են 2 բուդդիստ հոգևորականներ: Reuters-ը հղում է Radio Free Asia-ին, նշելով, որ մայիսի 27-ից սկսած, ձերբակալվել է մոտ 600 մարդ:

Նշվում է, որ չինական իշխանությունները ինքնահրկիզվող մարդկանց համարում են Տիբեթի անկախության համար պայքարողներ, «ահաբեկիչներ» և հանցագործներ, իսկ Դալայ լամային` նմանատիպ գործողություններ սադրելու մեջ: Ինքնահրկիզման փորձ իրականացրած հոգևորականներից մեկը մահացել է, մյուսը` կենդանի մնացել:

2011թ մարտից սկսած առնվազն 35 տիբեթցիներ ինքնահրկիզում են իրականացրել` ի նշան չինական իշխանություններին ուղղված բողոք: Արդյունքում նրանցից մոտ 27-ը մահացել են: