16 հուլիսի 2004 - 18:39 AMT
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԼԻՏՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հուլիսի 17-ից մինչեւ օգոստոսի 5-ը Լիտվայում, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, կկայանան «Resceur-Medceur 2004» միջազգային զորավարժությունները: Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը, զորավարժությունների ընթացքում կկատարելագործվեն փոխգործակցության հմտությունները, բնակչությանը բժշկական օգնության ցուցաբերումը եւ այլն: Զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Վրաստանի, Լատվիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, ԱՄՆ,Ուզբեկստանի,Ուկրաինայի, Խորվաթիայի եւ Էստոնիայի զինվորականները: