31 մայիսի 2012 - 10:46 AMT
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հանդես կգան արագ և բլից շախմատի Աշխարհի առաջնությունում

Հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը մայիսի 31-հունիսի 5 Բաթումիում հանդես կգան արագ և բլից շախմատի Աշխարհի առաջնությունում:

Ինչպես հաղորդում է Վրաստանի շախմատի ֆեդերացիան, մրցաշարին, որը կանցկացվի «Շերատոն» հյուրանոցում, կմասնակցեն աշխարհի 50 երկրների 50 առաջատար շախմատիստուհիներ:

Համաշխարհային վարկանիշի առաջին տասնյակից Բաթումի կժամանեն Աննա Մուզիյչուկը (Սլովենիա), Գամպի Կոներուն (Հնդկաստան), Ժաո Քսյուն (Չինաստան), Նանա Ձագնիձեն (Վրաստան), Եկատերինա Լագնոն (Ուկրաինա), Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան) և Վալենտինա Գունինան (Ռուսաստան):

Մրցաշարը տեղի կունենա շվեյցարական համակարգով`արագ շախմատի 11, բլից շախմատի` 15 տուրերով:

Երկու առաջնությունների մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար: