ՀՀ նախագահը նոր խորհրդարանին մաղթել է արդարացնել ընտրողների հույսերը

ՀՀ նախագահը նոր խորհրդարանին մաղթել է արդարացնել ընտրողների հույսերը

PanARMENIAN.Net - ԱԺ 5-րդ գումարման առաջին նիստի ժամանակ պատգամավորներին առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ շնորհավորել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել նախորդ խորհրդարանի պատգամավորներին` ծավալած գործունեության համար: Իր ելույթում նախագահն ընդգծել է, որ դեռ թարմ են նախընտրական քարոզարշավի մասին հիշողությունները և կոչ է արել պատգամավորներին աշխատել այնպես, որ արդարացնեն ընտրողների վստահությունը: «Իմ ցանկությունն է, որ դուք աշխատեք այնպես, որպեսզի ոչ ոք չզղջա իր ընտրության համար, որպեսզի արդարացնեք բոլորի հույսերը»,-հայտարարել է նա: Նա ընդգծել է նաև, որ պատգամավորի առաքելությունը պատվավոր և պատասխանատու է, նկատելով՝ «դուք շատ բան կարող եք անել, դուք օրենսդիր իշխանությունն եք»:

Նախագահը հատկապես ողջունեց ընդդիմադիր ՀԱԿ-ի մուտքը Ազգային ժողով՝ նշելով, որ այս խորհրդարանն ակտիվ է լիենլու, որտեղ ներկայացված են բոլոր հիմնական քաղաքական ուժերը: Իր խոսքում նա կոչ արեց պատգամավորներին աշխատել առկա խնդիրների լուծման վրա և հույս է հայտնել, որ բոլորը պատրաստ են աշխատել:

Նա նշեց, որ ինքը ևս պատրաստ է աշխատել բոլորի հետ հավասար: «Հուսով եմ, մենք չենք մոռանա, հանուն ինչի են մեզ ընտրել և ով է տվել մեզ իշխանությունը, որը մենք ներկայացնում ենք»,-հավելել է նա:

Նախագահը նաև ասել է «Ոչ ոք մեզանից բացի չի պահպանի մեր սահմանած կանոնները, մենք ինքներս պետք է պահպանենք փոխադարձ հարգանքի սահմանները»:

Պատգամավորներին իր օրհնությունն է բերել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

11  31.05.12 - Նորընտիր Ազգային ժողովը գումարեց առաջին նստաշրջանը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---