31 մայիսի 2012 - 14:32 AMT
2012թ Օլիմպիական օբյեկտներում հանդիսատեսը այնպիսի զննություն կանցնի, ինչպես օդանավակայանում

Լոնդոնում ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ սպորտային օբյեկտներ այցելելիս հանդիսատեսը կզննվի ճիշտ այնպես, ինչպես օդանավակայանում: Այս մասին հայտարարել են կազմակերպիչները ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ` նվիրված սպորտի համաշխարհային տոնի ժամանակ անվտանգության ապահովմանը:

Սակայն նման դեպքերում ևս «պիկ ժամերին» հանդիսատեսը մարզադաշտ մտնելու համար հերթ կկանգի առանվազն 15-20ր, հավաստիացրել է 2012թ Օլիմպիական և Պարալիմպիական խաղերի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Փոլ Դեյթոնը:

Բրիտանական անվտանգության աշխատակիցները պատրաստ են ցանկացած ահաբեկչական գործողությունների, այդ թվում այնպիսինների, ինչպիսիք էին 2008թ հնդկական Մումբաիում տեղի ունեցածները: